armenpress.am: ՌԴ Դաշնային խորհուրդը կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարաններ հետ և պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
«Դաշնության խորհուրդը պատրաստ կլինի, անհրաժեշտության դեպքում, ջանքեր գործադրել խորհրդարանական գծով հարցը կարգավորելու ուղղությամբ, մենք կապեր ունենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի խորհրդարանի հետ: Բայց առաջին խոսքը դիվանագետներին է, և նրանք արդեն աշխատում են հարցը կարգավորելու համար», – ասել է Ջաբարովը:
Նրա խոսքով ՝ այժմ գլխավորը հակամարտության սրումը կանխելն է, հակառակ դեպքում՝ այն անխուսափելիորեն կաճի այլ երկրների ներգրավմամբ:
«Դա չի կարելի թույլ տալ», – շեշտել է Ջաբարովը: