Ադրբեջանի ռազմական ագրեսիան միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է |armenpress.am|

armenpress.am: Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների վերաբերյալ հրապարակումները միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Տեղի ունեցող իրադարձություններին, Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Independent-ը, Los Angeles Times-ը, The Guardian-ը և այլ ԶԼՄ-ներ:

Independent-ը իր հրապարակումը վերնագրել է այսպես՝ «Հայաստանը կարգադրել է խաղաղ բնակիչներին ապաստան գտնել այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել է ռմբակոծել վիճելի շրջանը»: Լրատվամիջոցը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը. «Մեր պատասխանը կլինի համաչափ, և իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: Independent-ն ընթերցողներին տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհվել է մի կին և երեխա, թիրախավորված են դպրոցներ:

Los Angeles Times-ը մեջբերել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարությունը, որ մարտերը սկսվել են կիրակի օրը ադրբեջանական գրոհով:

Հեղինակավոր BBC-ն իր ընթերցողներին ևս հաղորդել է ռազմական գործողությունների մասին, տեղեկացրել, որ հայկական կողմից սպանվել է մեկ կին և երեխա: Լրատվամիջոցը մեջբերել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը»: BBC-ն նկատել է, որ ՀՀ վարչապետն ավելի վաղ մեղադրել էր Ադրբեջանին նախապես ծրագրված ագրեսիայի մեջ:

The Guardian-ը միջազգային հանրությունը տեղյակ է պահել, որ Հայաստանում ռազմական դրություն է մտցվել՝ Ադրբեջանի հետ բախումներից հետո: Լրատվամիջոցը լուսանկար է հրապարակել նաև Երևանում կամավորական հավաքից՝ նշելով, որ մարդիկ մասնակցում են կամավորների հավաքագրմանը երկրում ռազմական դրություն մտցնելուց հետո:

Իրադարձություններին անդրադարձել են նաև Web 24 News-ը, Afganistannews-ը՝ ներկայացնելով Ստեփանակերտում Ադրբեջանի գնդակոծություններից հետո կադրեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.