Լենա Նազարյանը Չինաստանի և Վրաստանի գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրանքները

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նազարյանը:

Փոխխոսնակը նամակում տեղեկացրել է, որ 2020թ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը սկսել են օդային և հրթիռային հարձակում Լեռանային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը եւ բնակիչներին, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

«Սա 2020թ-ի հուլիսի ՀՀ հյուսիսարևելյան սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիայի շարունակությունն է, որի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները սպառնացել էին հրթիռակոծել Մեծամորի ԱԷԿ-ը՝ Երևանի մերձակայքում, Հայաստանում:
Ավելին, Ադրբեջանի ղեկավարության վերջին ագրեսիվ ռազմատենչ հայտարարությունները, Թուրքիայի Հանրապետության հետ լայնածավալ համատեղ զորավարժությունները հստակ ցույց են տալիս, որ այդ ագրեսիան նախօրոք պլանավորված և կանխամտածված սադրանք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ»,- նշել է Նազարյանը:

Ըստ Նազարյանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ի ագրեսիայով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային իրավունքի բոլոր նորմերի անտեսումը և ևս մեկ անգամ ապացուցեց, որ բանակցային գործընթացում երբևէ բարի կամքով չի գործել։
«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի, այդ թվում`մոր և երեխայի կորուստները:
Կոչ եմ արել մեր գործընկերներին դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների անխնա գնդակոծությունները և սպանությունները»,- եզրափակել է Նազարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.