tert.am: Հունաստանը խիստ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրմանը և հակամարտության կողմերին զսպվածության կոչ անում: Այս մասին ասված է այսօր` սեպտեմբերի 27-ին Հունաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք առանձնակի մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճին, որը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանին»,-ասված է հայտարարությունում: