Թուրքիայի խորհրդարանի կուսակցությունները ևս Հայաստանին մեղադրող հայտարարություններ են արել՝ բացի ԺԴԿ-ից |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները ևս հայտարարություններ են արել արցախյան շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Իշխանական կոալիցիայում գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին պաշտոնական Երևանին մեղադրել է «Հարավային Կովկասում անկայունություն ստեղծող, զավթողական քաղաքականություն վարելու մեջ՝ հայտարարելով, թե ռազմական գործողությունների վերսկումը սպառնալիք է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ազգային անվտանգությանը»:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչը միացել է իշխանական վերնախավի՝ Ադրբեջանին սատարող հայտարարություններին: Կուսակցության թվիթերյան էջում ևս Հայաստանին դատապարտող հրապարակումներ են արվել:

Խորհրդարանական ուժերից միայն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է կոչ արել թուրքական իշխանություններին զերծ մնալ լարվածությունը թեժացնող գործողություններից: «Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի: Թուրքիան պետք է միջնորդական ջանքեր գործադրի ոչ թե պատերազմի ծավալների մեծացման, այլ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ», – ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.