Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել

Մարտական գործողությունները շարունակվում են, այս պահին որոշ հատվածներում ընթանում են գիշերային մարտեր։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։

«Հակառակորդն ունի նոր կորուստներ։ Ըստ ճշգրտված տվյալների՝ նրա կորուստների թվին ավելացել է՝ ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ, 2 ինժեներական զրահամեքենա և 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Ընդհանուր հաշվով այս պահի դրությամբ հակառակորդն ունի 4 ուղղաթիռի կորուստ, 33 տանկի և հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ) կորուստ, 27 ԱԹՍ-ների և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ։ Ադրբեջանն ունի նաև բարձրաստիճան զինվորականների կորուստ»,- տեղեկացրեց Սուրեն Սարումյանը։

Ըստ նրա՝ hակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն, փորձը հետ է մղվել, լեռը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։

Այն տեղեկությունը, թե իբր Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը նույնպես չի համապատասխանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.