Պատերազմի ժամանակ հարձակվող կողմի խնդիրն է խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել․ Արայիկ Հարությունյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընքացում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է պատրաստ լինել պատերազմի բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, և այն, որ պատերազմը լայնածավալ է, Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքը և ռազմական տեխնիկան, դրա վառ ապացույցն են։

Նախագահը նշեց՝ միջազգային հանրության արձագանքը ինքը բավարար չի կարող համարել։

«Երևում է ոչ միայն թուրքական զենքի, զինամթերքի, զինուժի օգտագործում, այլ նաև Թուրքիայի իշխանությունների, տարբեր գերատեսչությունների կողմից հայտարարություններ՝  հաջակցություն Ադրբեջանին։ Հակառակը, միջազգային հանրության արձագանքը կհամարեմ անբավարար, որովհետև սա ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտից արդեն դուրս է վաղուց»,- հայտարարեց նա։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ լայնածավալ պատերազմի ընթացքում լինում է ժամանակ, որ դիրքերը այդ փուլում այդքան չեն կարևորվում։

«Սա Ապրիլյան պատերազմը չէ, սա Հուլիսյան պատերազմը չէ, դրա համար հետ ենք վերցրել, թե ոչ՝ այս փուլում նշանակություն չունի։ Պատերազմի ժամանակ ցանկացած կողմի, հատկապես հարձակվող կողմի գլխավոր խնդիրն է կաթվածահար անել բանակի մատակարարումը, բանակի  ուժերը, խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել, և սա ամենամեծ ձեռքբերումն է։ Ադրբեջանի առաջին օրվա խնդիրը չի կատարվել»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ հակառակորդն արդեն ամսից ավելի է՝ ամեն օր իրականացնում է հետախուզական թռիչքներ։

«F-16-ները աշխատել են, Bayraktar կոչվող ԱԹՍ-ներ, որ թուրքական ռազմական ուժի պարծանքն են, հիմնականում օգտագործվել են։ Դա արդեն ապացույց է։ Ունենք փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։ Բայց կոնկրետ փաստաթղթեր այս պահին չունենք»,- նշեց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.