ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է զոհերի և խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորում է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունը և անմիջապես վերադառնալ բովանդակային բանակցությունների։ Նա կզրուցի և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի հետ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին և կոչ է անում կողմերին սերտորեն աշխատել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության վերսկսման նպատակով:
Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ