Այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր․ բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս պահին տեղի ունեցող ասուլիսին հայտնեց, որ ողջ գիշեր մարտեր են ընթացել՝ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով, հատկապես հյուսիսի եւ հարավի ուղղությամբ։

«Մեր ԶՈՒ-երին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել։ Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երն այս պահին համառ ու հերոսական մարտեր են վարում»,- մանսավորապես նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երեւան։

«Բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո՝ տարբեր զինհոսպիտալներում, ինչպես նաեւ քաղաքացիական հիվանդանոցներում»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։

Լրագրողի հարցին ի պատասխանն Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց զոհերի դիերը ստանալու խնդրանքով չեն դիմել։

«Արցախի պաշտպանության բանակը համապատասխան տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում էին ադրբեջանական զինված ուժերի ծառայողների բազմաթիվ դիակներ՝ թողնված մեր կողմում»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.