Կնյազ Հասանովը կոչ արեց տարբեր երկրների իր քուրդ հայրենակիցներին զորակցություն հայտնել հայ ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը կոչ արեց Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իր քուրդ հայրենակիցներին, որ իրենց զորակցությունը հայտնեն հայ ժողովրդին՝ կանխելու թուրքական և ադրբեջանական իշխանությունների հեռահար նպատակները: Այս մասին պատգամավորն ասաց խորհրդարանում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:

«Հենց առաջին օրից թուրքական իշխանությունը տարածեց հայտարարություն, որ զորակցում է Ադրբեջանին և միշտ կանգնելու է նրա կողքին: Թուրքական իշխանությունները նույն ձևով ամեն օր բացահայտ հայտարարում են, որ պետք է ոչնչացնել քրդական բոլոր կուսակցություններին և քուրդ ժողովրդին»,-նկատեց Հասանովը:

Պատգամավորը նշեց, որ  ամեն օր ցեղասպանություն է կատարվում քուրդ ժողովրդի նկատմամբ: «Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների և Ադրբեջանի այս դիվերսիան և միաժամանակ մեր աջակցությունն ու զորակցությունը հայտնում հայ ժողովրդին և միշտ կանգնելու ենք նրա կողքին»,-ասաց նա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները բացահայտ ցեղասպանություն են կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ և 100 տարի առաջ այդ նույն ցեղասպանությունը կատարել են հայ ժողովրդի նկատմամբ՝ պատգամավորը դիմեց կոչով. «Կոչ եմ անում Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իմ քուրդ հայրենակիցներին, որ սատար կանգնեն և իրենց զորակցությունը հայտնեն հայ ժողովրդին՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունների հեռահար նպատակների դեմն առնելու»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.