azatutyun.am: Եվրամիությունը տարածաշրջանային գերտերություններին կոչ է անում չմիջամտել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին՝ դատապարտելով «լրջագույն լարվածությունը», որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը:
Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Բրյուսելը չի կարող հաստատել հակամարտությանը արտաքին ուժերի միջամտության փաստը, այդուհանդերձ, France-Presse-ի փոխանցմամբ, հավելել է. – «Ցանկացած արտաքին միջամտություն այդ հակամարտությանը անթույլատրելի է»: