Ի լրումն նախորդ օրը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (#ՄԻԵԴ) ներկայացրած պահանջի՝ Հայաստանի Հանրապետությունը այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ ֆեյսբուքյան էջը եւ նշում, որ դեպքերի ծավալմանը զուգահեռ ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր: