Մենք այս պահին ունենք միջազգային հանրության՝ ուժի կիրառման անվերապահ դատապարտումը եւ վստահորեն գիտենք՝ այդ կոչն ում է ուղղված․ Աննա Նաղդալյան

Մենք այս պահին ունենք միջազգային հանրության՝ ուժի կիրառման անվերապահ դատապարտումը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ մենք վստահորեն գիտենք, թե այդ կոչը որ կողմին է ուղղված։

«Մեր փաստերով, որոնք ուղարկված են մեր գործընկերներին, գիտենք՝ որ կողմն է սկսել ագրեսիան Արցախի դեմ»,- շեշտեց ԱԳՆ խոսնակը։

Նա ասաց, որ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման և համապարփակ անվտանգության երաշխավորման ուղղությամբ ԱԳՆ-ի կողմից կա գործիքակազմի մշակված հստակ ցուցակ, և այն գործի է դրվում՝ ըստ իրադրության զարգացման և ըստ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության․

«Դիվանագիտության մեջ մենք նախապես չենք ներկայացնում այն քայլերը, որոնք ձեռնարկելու ենք»,- ասաց Նաղդալյանը՝ խոսելով ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.