Քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: Մենք հարձակվելու որևէ նպատակ չունենք, դիրքերը բարելավելու որևէ խնդիր չունենք, մեր խնդիրն է՝ անվտանգության գոտին պահպանելով՝ պահպանել մեր ազգաբնակչության անվտանգությունը․ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում։

 
 

Քոչարյանը համարում է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելը ամենակարևոր դրսևորումն էր պետության կողմից՝ նշելով, որ եթե այսպիսի գործողություններ ձեռնարկվեին 2016-ի ապրիլին, «պատկերը գուցե այլ լիներ»։

«Մոբիլիզացիոն գործընթացը ամենամեծ ձեռքբերումն էր երեկվա ընթացքում, և այս պահի դրությամբ մենք ունենք հաջողություններ։ Առավոտյան մենք հաջողություններ ենք գրանցել Ասկերան-Մարտունի հատման հատվածում, Ջաբրայիլում, հակառակորդը տվել է մարդկային և տեխնիկական կորուստներ»,- ասել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Ադրբեջանն այս անգամ Թուրքիայի հրահրմամբ օգտագործել է իր զինանոցի այս պահին գուցե 70%-ը։

«Սա շատ ուժեղ հարված էր, ես 90-ականներից բանակի ակունքներում եմ, եղել են գործողություններ՝ մեծ, ծավալուն, վերելքներ, անկումներ, բայց երեկվա գործողություններն իրենց ծավալով ահռելի էին»,- նշել է նա։

Անդրադառնալով ճանաչման հարցին՝ Քոչարյանն ասաց, որ քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել։ 

«Դա կախված է զարգացումներրից, մարտի դաշտում ինչ ընթացք կլինի։ Ճանաչումն էլ օրակարգում կա, վարչապետը նշեց էդ մասին»։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ինչու օրինակ «Իսկանդերը» չի օգտագործվում, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «երբ որ պետք լինի, դա էլ գործի կդնենք»։

Պատգամավորը նշեց, որ մեր գործելաոճի մեջ կարևոր հանգամանքներից է այն, որ վիրավորների մասին անմիջապես տեղյակ են պահում ծնողներին, հարազատներին։ Նախկինում դա միշտ ուշացվել է, ինչը, ըստ Քոչարյանի, բերել է որոշակի լարվածության։

Ավելին՝ civilnet.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.