Ֆրանսիան և Գերմանիան հակամարտության կողմերին հրադադարի կոչ են անում |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան առաջնահերթ է համարում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի դիվանագիտական գերատեսչությունը՝ ընդգծելով խորը մտահոգությունը հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ:

«Ֆրանսիայի արտգործնախարարությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել երկխոսությունը», – ասվում է գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` Ֆրանսիան իր գործընկերների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ վերահաստատում է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար միջազգային օրենսդրությանը համապատասխան», – նաև հայտարարում է պաշտոնական Փարիզը։

Կողմերին հրադադարի կոչով է դիմել նաև պաշտոնական Բեռլինը: Գերմանիայի դաշնային կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական բախումները գնահատում է «վտանգավոր իրավիճակ»,- այս մասին հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը: Նրա խոսքով` Բեռլինը վճռականորեն կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել և անհապաղ վերսկսել բանակցությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.