Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի ու Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է երեկ երեկոյան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կանադան ու Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններով։ Բնակավայրերի գնդակոծությունների ու խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին լուրերը խորն անհանգստություն են առաջացնում։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել հրադադարի համաձայնագրին ու պաշտպանել քաղաքացիական բնակավայրերը»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծումը պետք է հիմնված լինի խաղաղության վրա ու ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային կարգավորումը։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիովին համաձայն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության հետ», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչ անելով կողմերին վերսկսել բանակցությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.