factor.am: Այս հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Twitter–ում այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսը։
«Թուրքիայի աջացությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունել է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում անվտանգության ու խաղաղության շահերին»,- կարծիք է հայտնել Սանչեսը։
Կոնգրեսականն ԱՄՆ-ին կոչ է արել անել ամեն ինչ՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
«Հորդորում եմ ԱՄՆ Պետքարտուղարությանը համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտության դեէսկալացիայի ու հետագա զոհերը կանխելու համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար»,- գրել է կոնգրեսականը։