Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա. Տաթև Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, նախագահ Ալիևն իր առջև իշխանության պահպանման խնդիր է դրել:

Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը: Նրա խոսքով՝ վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն, ըստ էության, փոխում է ռազմական գործողությունների նախկին ամբողջ տրամաբանությունը:

«Մենք ապրիլյան պատերազմին ականատես եղանք Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառմանը և այս անգամ այդ գործընթացները ոչ միայն շարունակվում են, այլև զարգացում են ապրում: Ադրբեջանն ակտիվացել է Վարդենիսի ուղղությամբ, և տեսանք որ թիրախավորել է քաղաքացիական ավտոբուս: Նա փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Իշխանությունը պահպանելու համար Ալիևը փաստացի գնում է «վա բանկ»:

Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը: Ալիևն իր առաջ իշխանության պահպանման խնդիր է դրել: Ես վստահ եմ՝ առաջին խոշոր պարտությունն Ալիևի համար ճակատագրական նշանակաություն է ունենալու: Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Անդրադառնալով այս գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը՝ ադրբեջանագետը նշեց, որ դա մտահոգիչ է, բայց, միևնույն ժամանակ, լրացուցիչ հնարավորություն է ցույց տալու ամբողջ աշխարհին, որ Թուրքիան չի հրաժարվել իր նախկին քաղաքականությունից: 100 տարի առաջ ցեղասպանության ձեռագիրն այսօր ևս Թուրքիայի կողմից նկատում ենք:

«Մենք ունենք պետություն, հզոր բանակ, ունենք դիվանագիտական ներուժ այդ ամբողջը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Դատելով բոլոր արձագանքներից՝ աշխարհը հստակ գիտակցում է, թե ով է ագրեսորը տարածաշրջանում, տեսնում է Թուրքիայի ապակայունացնող դերը: Եվ զգուշացումները Թուրքիային, կարծում եմ, որ կարևոր գործընթացների սկիզբ են: Այս ընթացքում տեսնում ենք, որ Էրդողանի հայտարարությունները գերազանցում են Ալիևի հայտարարություններին: Տպավորությունն այնպիսին է, որ Էրդողանն է ադրբեջանական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Թուրքիայի այդպիսի պահվածքը չի կարող անպատիժ մնալ»,-ասաց Տաթև Հայրապետյանը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.