Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բաքվին ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հայտնում է ria.ru-ն։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը սխալվում է՝ Հայաստանին և Ադրբեջանին միևնույն հարթության վրա դնելով այս հակամարտության շրջանակներում։