Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը վստահեցնում է՝ թույլ չեն տա սպառնալիքներ ու բռնություններ հայ քաղաքացիների նկատմամբ |azatutyun.am|

<diazatutyun.am: v class=”intro intro–bold”>

Թուրքիայի Հանրապետությունը տարբերություն չի դնում իր քաղաքացիների միջև, վստահեցնում է Չելիքը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է՝ թույլ չեն տա, որ Թուրքիայի հայ քաղաքացիները սպառնալիքների ու բռնության ենթարկվեն սոցմեդիայում ակտիվացած սադրիչների կողմից։

«Թուրքիան ապահով երկիր է։ Թուրքիան իրավական երկիր է։ Թուրքիայի Հանրապետությունը տարբերություն չի դնում իր քաղաքացիների միջև», – Թվիթերում գրել է Չելիքը՝ հավելելով՝ նման սադրանքները վնասում են Թուրքիային։

Նա նշել է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վճռական դիրքորոշումը այլ հարթակներ տեղափոխել ցանկացողները սադրիչ նպատակներ են հետապնդում։

Նախօրեին Ստամբուլի Քումքափը թաղամասում, որտեղ գտնվում է Պոլսո Հայոց պատրիարքարանը, նաև շատ հայաստանցիներ են ապրում, ադրբեջանական դրոշներով ավտոերթ է տեղի ունեցել։ Ավտոշարասյունն ազդանշաններով ու մասնակիցների գոչյուններով անցել է Պատրիարքարանի փողոցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.