Արցախում դեռ կան կապի խափանումներ, բայց անհանգստության հատուկ առիթ չկա։ Իրավիճակը լիովին վերահսկվում է մեր ուժերի կողմից, թեև հակառակորդը շարունակում է գրոհել։ Հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Արցախից օպտիմալ և արագ ինֆորմացիա կփորձենք ապահովել առաջին հերթին Արցախի Տեղեկատվական շտաբի թելեգրամի միջոցով, քանի որ այն աշխատում է թույլ կապի պայմաններում։ Խնդրում եմ տարածել այս ինֆորմացիան նաև այլ հարթակներում՝ ֆեյսբուքում մասնավորապես։