Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում․ Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահն այսօր մեկնարկած՝ իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հայտարարել է` ղարաբաղյան խնդրի կարգավորումը ոչ բանական ճանապարհից՝ պատերազմից անհրաժեշտ է բերել ավելի բանական տարբերակի, որը երկխոսությունն է:

Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասսել է. – «Լեռնային Ղարաբաղի պարագայում կա երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, որոնք են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի: Հայերը երբեք չեն հանձնվի:

Այս հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլև խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ մինչև դրոններ և հրթիռներ, ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի սա»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.