Ադրբեջանի հետ դեմարկացիայի գործով Վրաստանը քրեական գործ է հարուցել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի դատախազությունը հետաքննում է վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի կառավարական հաձնաժողովի գործողությունների օրինականությունը: Տվյալներ կան, որ որոշ տարածքների հարցում ապօրինի համաձայնություններ են եղել` ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության:

Դատախազությունը սրա հետ կապված հայտարարություն է տարածել:

Չի հստակեցվում, թե կառավարական հանձնաժողովի` հատկապես որ տարիների գործունեությունն է քննության առնվել, սակայն արդեն շրջանառվում է 2006-2009 թվականների վարկածը:

Օրերս Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին իր ադրբեջանցի գործընկերոջը տեղեկացրել է, որ ի հայտ են եկել Դավիթ Գարեջիի վանական համալիրին վերաբերող նոր նյութեր ու փաստաթղթեր, ինչի հետ կապված` հնարավոր է 2006-2007 թվականներին ձեռք բերված համաձայնության վերանայում պահանջվի:

Քրեական գործ է հարուցված Վրաստանի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության փաստով, այն է` Վրաստանի տարածքի մի մասը   այլ  երկրի տարածք տեղափոխելու գործողություններ: Հետաքննությունը սկսվել է 2020 թվականի օգոստոսի 17-ին` Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկատվության հիմքով:

Այս փուլում, ի թիվս այլ հարցերի, հետաքննությունը ուսումնասիրում է վրաց-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման գործում ներգրավված, Վրաստանի կառավարական հանձնաժողովի առանձին փորձագետների գործողությունների օրինականությունը: Քարտեզագրական փորձաքննություն է նշանակված: Ներգրավված են քարտեզագրության ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ, գեոդեզիայի ոլորտի փորձագետներ, տասնյակ մարդիկ են հարցաքննվել:

Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը` Դատախազությունը խոստանում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել գործի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական ​​սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող`  Դավիթ Գարեջի 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը  լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.