azatutyun.am: Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել իմքայլական պատգամավորների մուտքը խորհրդարան։
Սիսակ Գաբրիելյանը քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ:
Նախաքննությունը շարունակվում է: