Եվրամիությունը երկարացրել է պատժամիջոցների ժամկետը Հյուսիսային Կորեայի դեմ |news.am|

news.am: Եվրոպական միությունը երկարացրել է Հյուսիսային Կորեայի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ մտցված պատժամիջոցների գործողության ժամկետը, ասվում է ԵՄ Խորհրդի մամլո ամփոփագրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես նշվում է փաստաթղթում, ԵՄ Խորհուրդը վերանայել է սեփական պատժացանկն այն անձանց դեմ, որոնց ակտիվները սառեցվել են եւ սահմանափակվել է տեղաշարժի իրավունքը։ ԵՄ պատժամիջոցները, որոնք մտցվել են անհատական կարգով, գործում են 57 մարդու եւ ինը իրավաբանական անձանց դեմ։

ԵՄ պատժացանկում կան նաեւ 80 ֆիզիկական եւ 75 իրավաբանական անձինք, որոնք հիշատակված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերում։

Պատժամիջոցները մտցվել են Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու գործունեության հետ կապված։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.