Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում |aliq.ge|

aliq.ge:  Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Վրաստանի:

Նրանք հավաքվել են հենց այն վայրում, որտեղ գրեթե մեկ ամիս հակառուսական բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանք Թբիլիսիում սկսվել էին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այսօր արդեն ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Թբիլիսիում իրենց հանգիստն անցկացնող Ռուսաստանի քաղաքացիների ակցիան Վրաստանի հանդեպ Կրեմլի քաղաքականության դեմ է։ Նրանք իրենց պաստառներում նշում են, որ «Աբխազիան դա Վրաստանն է», «Հոգնել ես Պուտինից, հանգստացիր Վրաստանում», «Այստեղ արևը, ծովը հիանալի է, մարդիկ՝ բարեհամբյուր»:
Նրանք ասում են, որ չնայած ռուսական կառավարական լրատվամիջոցների քարոզչությանը, Վրաստանում իրենց ապահով են զգում:

Հանրահավաքի մասնակիցների խոսքով, միջոցառումը կազմակերպել են սոցիալական ցանցերի միջոցով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.