panarmenian.net: Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար կալանավորված ՀՀ քաղաքացուն։
Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ-ին, որը, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու մեջ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: