Լրատվամիջոցները ՌԴ ԱԳ նախարարին են վերագրում Արա Պապյանի հոդվածից մի հատված

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տարածում են «Մենք պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի ՀՀ տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը. Լավրով» վերտառությամբ մի հրապարակում, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին է վերագրված Արա Պապյանի՝ 2012 թվականին հրատարակված «Հայրենասիրություն հայոց պահանջատիրության իրավական հիմքերը եւ հարակից հարցեր»-ը խորագրով հոդվածների ժողովածուից մի հատված։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներ ունենալուն, ապա եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակերպում (legal definition), ապա մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը: Այդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի նկատմամբ առկա օրինական՝ հայկական տիտղոսով: Այսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների՝ համապատասխանաբար 63%, 66%, 100% և 75% տարածքը de jure պատկանում է Հայաստանի Հանրապետությանը ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920թ. բռնազավթմանը, առ այսօր կրում են Հայաստանի Հանրապետության իրավական տիտղոսը: Տիտղոս, որը նախ 1920թ. ապրիլի 26-ին ավելի քան 50 երկրների անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, ապա ԱՄՆ մեծ կնիքով (The Great Seal of the United States) ու նախագահ Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել և ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, իսկ հետո վերահաստատվել է Լոզանի՝ 1923թ. հուլիսի 24-ի պայմանագրի 16-րդ հոդվածով»,- Պապյանի հոդվածի այս հատվածն են հրապարակել լրատվամիջոցները՝ որպես հեղինակ նշելով Լավրովին:

Нет описания.

Այնինչ, տեքստի հեղինակը ոչ միայն Արա Պապյանն է, այլեւ «Տարածքի օրինական իրավատիրության և Սալմաստի ու Խոյի մասին» վերնագրով հոդվածում խոսք անգամ չկա Սերգեյ Լավրովի մասին։

Ավելին՝ 490 էջանի այս ժողովածուում միայն մեկ անգամ է հիշատակվում Սերգեյ Լավրովի անունը, այն էլ որպես բարձրակարգ դիվանագետի օրինակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ

«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.