1lurer.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է արժանացրել ոսկերչական իրերի հարգափորձման, հետազոտման և հարգադրոշման նկատմամբ կիրառվող պահանջները և հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղափոխվող ոսկերչական իրերի արտադրության ժամանակ թույլ տրվող խախտումների ցանկը: Այս մասին հայտնել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը։
«Ընդունված փաստաթղթերը հնարավորություն կտան ոսկերչական արտադրատեսակների փոխադարձ առևտրի համար ստեղծելու բարենպաստ պայմաններ, ինչը բիզնեսի կարևոր բաղկացուցիչ մասն է, սպառողների համար էլ ավելի անվտանգ կլինի արտադրանքի ձեռքբերումը: Սա քայլ է այդ ոլորտում առկա լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև առ 22 նոյեմբերի 2019 թ ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագրում նշված փորձի կիրառման ուղղությամբ»,- ասել է ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը:
Այսպիսով՝ հանձնաժողովն օպերատիվ կերպով ստեղծում է հարգադրոշմների փոխադարձ ճանաչման համար անհրաժեշտ պայմաններ` եվրասիական ինտեգրատիվ միության ներքին շուկայում ոսկերչական իրերի փոխադարձ առևտրի համար:
ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը: