armenpress.am: Իրանի Արդեբիլ հյուսիսարեւմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Վկայակոչելով ադրբեջանական Trend-ին, այս մասին ասել է նահանգապետ Աքբար Բեհնամջուն:
Նրա խոսքով՝ այդ նախագծի կապակցությամբ ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել:
Բեհնամջուն հավելել է, որ Արդեբիլ – Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է:
Նահանգապետը նշել է, որ այդ տերմինալը կնպաստի Արդեբիլ նահանգի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացմանը Ադրբեջան, Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ: