ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարը կոչ է արել դիրքորոշում ունենալ ոչ թե հանուն ՀՀ-ի կամ ԼՂ-ի, այլ հանուն մարդկության ու հումանիզմի |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, խոսել է այն մասին, որ ադրբեջանցի գործընկերը՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովը, փորձում էր իր ելույթը կառուցել այնպես, կարծես այլևս որևէ խնդիր չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև խոսում էր խաղաղությունից:

Ռուբինյանն ի պատասխան նշել է, որ խաղաղությունից խոսելուց առաջ Սեիդովը թող հիշի, թե ինչ դրոշմանիշներ են հրապարակվում Ադրբեջանում, որոնք ամբողջությամբ կրկնօրինակում են այն երևույթը, ինչը կար նացիստական Գերմանիայում և ցույց են տալիս, թե ինչպես են էթնիկ զտման ենթարկում Արցախի բնակչությանը:

Այնուհետև Ռուբինյանն անդրադարձել է ռազմագերիների թեմային: Նա նշել է, որ այդ հարցում Ադրբեջանն ապակառուցողական է, արհեստականորեն ձգձգում է խնդրի լուծումը:

Ռուբինյանը հավելել է, որ ԵԽԽՎ-ում բոլոր պատվիրակները տարիներ շարունակ լսել են հայերից ու ադրբեջանցիներից իրար դեմ ուղղված ելույթներ և կարծես ինչ-որ առումով հոգնել են դրանք լսելուց, բայց իրենք պետք է հասկանան, թե ինչ կարևորություն ունի այս խնդիրը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը կոչ է արել դիրքորոշում ունենալ ոչ թե հանուն ՀՀ-ի կամ ԼՂ-ի, այլ հանուն մարդկության ու հումանիզմի, քանի որ մարդկային կյանքերի մասին է խոսքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.