Արցախը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արցախն Ադրբեջանի կազմում՝ նշանակում է Արցախն առանց հայերի. Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ապագա չունի: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այսօրվա իրողությունները, այսօրվա իրավիճակն ավելի ընդգծում է մեկ պարզ գերակայություն՝ Արցախը որևէ ապագա չի ունեցել և չունի Ադրբեջանի կազմում: Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի: Դա չի լինելու, դա առավել ընդգծված նպատակ է»,-ասաց նախարարը:

 

Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանի ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ համազգային ռեսուրսն ուղղված է դրան՝ բոլոր առումներով: «Ես չեմ կարծում, որ որևէ հայ, որ երկրում էլ գտնվի, կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք այսօր մեր ինքնության ամրության պահապանն են, կարող են ենթարկվել վտանգի»,-ասաց նա ու շեշտեց, որ չափազանց էական է աշխատել միասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.