«France-Presse»-ը չի հրապարակել Փարիզում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Ֆրանսիական ամենամեծ «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, ինչը հուսահատական ջղաձգումներ է առաջացրել դեսպանի մոտ։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում․

«Ամոթ AFP-ին և թղթակից Դիդիյե Լյուղասին, որոնք հրաժարվեցին հրապարակել հարցազրույցս։ Ամոթ Le Figaro-ին և այլ լրատվամիջոցներին, որոնք հրաժարվեցին մեզ խոսք տրամադրել և մեր հոդվածները հրապարակել»։

Դեսպան Մուստաֆաևն իր էջում հրապարակել է նաև AFP-ի թղթակից Լյուղասի էլեկտրոնային նամակը, որտեղ նշված է, որ որոշել են հարցազրույցը չհրապարակել՝ ելնելով դրա բովանդակությունից։

Նամակում նաև հաղորդվում է, որ դեսպանի հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.