Ադրբեջանն ու Վրաստանը հաստատուն դիրքորոշում ունեն սահմանների հարցում. Վրաստանի փոխարտգործնախարա |tert.am|

tert.am: Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարի Թբիլիսի կատարած այցի ընթացքում վրացական կողմը տրամադրել է լրացուցիչ նյութեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լա’ա Դարսալիան` մեկնաբանելով Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վիճելի տարածքների հարցը, գրում է Грузия Онлайн պորտալը:

Ադրբեջանն ուսումնասիրում է Վրաստանի տրամադրած  նյութերը:

«Մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի նիստը կնշանակվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է սահմանի շուրջ բանակցություններին, կողմերը մեծ պատասխանատվությամբ են մոտենում հարցին, բայց յուրաքանչյուր կողմ ունի իր հաստատուն դիրքորոշումը»,-նշել է փոխարտգործնախարարը:

Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը  հորդորել է զերծ մնալ այս հարցի հետ կապված չմտածված հայտարարություններից: Նա նշել է, որ նման հայտարարությունները կարող են բացասաբար ազդել գործընթացի վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.