ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Մեսրոպ Առաքելյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է հրամանագրում։