Սոնա Մարտիրոսյանը թողնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը

Սոնա Մարտիրոսյանը ազատման դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Մարտիրոսյանն այս մասին գրել է ֆեյսվուքյան իր էջում:

«Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ ոլորտում աշխատանքի ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության ու փոխադարձ հարգանքի համար: Ինձ համար դա շատ կարևոր է:

Շնորհակալ եմ նաև իմ գործընկեր լրագրողներին՝ վերջին երկու տարիների համագործակցության համար:

Ու ամենամեծ շնորհակալությունը Զարուհի Բաթոյանին, որի հետ աշխատանքը և ընկերությունը մեծ փորձ ու պատիվ է ինձ համար: Լավ եղեք»,- գրել է Մարտիրոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.