Եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է․ Պուտին |shantnews.am|

shantnews.am: Ղարաբաղի հարցով Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինձ համար անսպասելիորեն հիմա հնչեց այն, ինչ դուք հիմա ասացիք ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կատարումն արգելակելու միտումի մասին։ Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը կարող է լինել միայն մեկ բան ՝ պատերազմը»,- ասել է ՌԴ նախագահը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մասին խորհրդակցության ժամանակ։

«Եվ եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, ապա տուժածների արյունը կլինի նրանց ձեռքերին․ նրանց, ովքեր փորձում են տապալել այդ պայմանավորվածությունը։ Այդ բոլորը պետք է հասկանան ու իրենց հաշիվ տան դրանում», – հավելել է Պուտինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.