hetq.am: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին չորեքշաբթի՝ փետրվարի 3-ին, հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ։ Այդ մասին հայտնում է minval.az-ը։
Հանդիպման ընթացքում Ղարիբաշվիլին շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական հարաբերությունները։ Կողմերը նաև ընդգծել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա համագործակցության դրական դինամիկան։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման և ռազմական կրթության ոլորտում կապերի խորացման կարևորության հարցերը։
Լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության