aysor.am: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության հաղորդագրությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել:
«Որևէ փոխհրաձգություն կամ այլ միջադեպ չի եղել», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, սահմանին իրավիճակը գիշերը և այս պահին հանգիստ է:
Նշենք, որ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ: