Պետական հեղաշրջման փորձ. ընթանում է Վաշաձեի հարցաքննությունը |aliq.ge|

aliq.ge: Հունիսի 20-ի դեպքերի հետ կապված Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է Միավորված ազգային շարժման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեին՝ խմբակային բռնության կազմակերպում, դրանում մասնակցություն և հեղաշրջման փորձ հոդվածով առաջադրված մեղադրանքով: Ընդդիմության առաջնորդը հարցաքննության է ներկայացել որպես վկա՝ իրավապաշտպանների հետ:

Գրիգոլ Վաշաձեի խոսքերով, հունիսի 20-ին ընդդիմության կողմից պետական հեղաշրջման փորձ չի եղել: Չնայած սրան, ըստ Վաշաձեի, այսօրվա Վրաստանում ոչինչ չի բացառվում և հետևաբար, մեծ նշանակություն չունի, թե ինքն այօր ինչ կարգավիճակով է դատարանում:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն մոտ մեկ ամիս է պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.