Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արցախի, Սիրիայի և Լիբիայի հարցերը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու հարցը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: 

Բանակցությունների ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, առաջին հերթին` Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու հարցը: Քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում:

«Էրդողանը հույս է հայտնել, որ մոնիթորինգի կենտրոնը, որը Թուրքիան կստեղծի Ռուսաստանի հետ համատեղ, կսկսի գործել հնարավորինս շուտ՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և տարածաշրջանում շարունակական հիմունքներով կայունության ապահովման քայլ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.