tert.am: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հանդիպել է այդ երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևին: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:
Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Մաչավարանին նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Նրա խոսքով` երկու երկրներն ունեն օրինակելի բարեկամական հարաբերություններ, ընդհանուր տնտեսական և աշխարհաքաղաքական շահեր:
Հանդիպմանը նշվել է առևտրի, տնտեսական, տարանցիկ-տրանսպորտային ոլորտներում գործընկերության կարևորությունը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նոր համատեղ հսկիչ-անցագրային կետի կառուցման նախագծին: Ծրագրի շնորհիվ սահմանի հատման ընթացակարգերը զգալիորեն արագացվելու և պարզեցվելու են, ամրապնդվելու են 2 երկրների միջև տրանսպորտային և առևտրային կապերը: