Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է. ՄԻՊ-ի ուղերձը փաստաբանի օրվա առիթով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հրապարակել՝ շնորհավորելով փաստաբանների օրը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Սիրելի՛ փաստաբաններ,

Շնորհավորում եմ ձեզ փաստաբանի օրվա առիթով:

Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս:

Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը: Այս կերպ է փաստաբանի աշխատանքը դառնում արդյունավետ մեզնից յուրաքանչյուրին վերաբերող կոնկրետ գործերով ու սկսում ծառայել ողջ երկրում իրավունքի գերակայության վերջնական հաստատման նպատակին:

Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում:

Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող նրանց պրոֆեսիոնալ ազդեցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.