Ուկրաինայում անցկացվել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել:

Ինչպես հաղորդում է «AnalitikaUA.net»-ը,  Կիևում Սրբոց Նահատակաց մատուռում աղոթքը հնչել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Հայերի միության, ինչպես նաև Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները:

Պարբերականը նշում է, որ երկրի շատ շրջաններում հայկական համայնքներն ամեն տարի տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.