Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ նրա, վկայում է Լարս Ասլան Ռասմուսենի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրություն և վերաբերմունք ունենալու մասին:

Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են:

Զրուցակիցները խոսել են եզդի համայնքի խնդիրների մասին՝ կապված լեզվի, կրոնի և մշակույթի պահպանության հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ դպրոցներում եզդիները հնարավորություն ունեն սովորելու իրենց մայրենի լեզուն:

Պատգամավորը խոսել է Սինջարի ցեղասպանությունից, հետաքրքրվել Դանիայի խորհրդարանի կողմից դրա ընդունման հնարավորությունից: ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Ըստ Լարս Ասլան Ռասմուսենի՝ Դանիայի խորհրդարանում պետք է ընդունվեն ցեղասպանություններ դատապարտող մի շարք բանաձևեր, որոնց թվում են եզդիների և հայերի ցեղասպանությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.