Դատավորը «Սասնա ծռերին» պաշտպանական ճառի համար վերջնաժամկետ տվեց |factor.am|

factor.am: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ ընթացավ «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը:

Նիստին պաշտպանների մեծ մասը չէր ներկայացել և քանի որ գործը դատական վիճաբանությունների փուլում է և տևական ժամանակ է, ինչ չեն հնչեցվում պաշտպանական ճառերը, դատավորը որոշեց վերջնաժամկետ սահմանել ճառերի համար, հակառակ պարագայում ասաց՝ կհեռանա խորհրդակցական սենյակ առանց դրանք լսելու:

Դատավորի որոշմամբ՝ դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց, որպեսզի պաշտպանները կարողանան պատրաստվել ճառերի: Այսպիսով՝ հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 23-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով |pastinfo.am|

Արմեն Բիլյանը ցանկացել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել. տուժող ոստիկան |hetq.am|

Վիտալի Բալասանյանը պաշտոնապես սպառնում է կրկնել Բերձորը. Սասնա ծռեր

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.