Ազատազրկվածների պահման պայմանները չեն համապատասխանում ընդունված նորմերին․ ՄԻՊ |shantnews.am|

shantnews.am։ Հայաստանում ազատազրկված անձանց պահման պայմանները խնդիրներ ունեն՝ սկսած ամենաառաջին օղակից՝ ազատազրկվողներին տեղափոխող մեքենաներից։ Այս մասին այսօր հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ այդ մեքենաները ձեռք են բերվել խորհրդային/ռուսական ստանդարտով, բայց արդեն չեն համապատասխանում ներկայում ընդունված նորմերին։ Դա, օրինակ, վերաբերում է նրան, որ ազատազրկվածների կամ կալանավորների դեպքում նրանց պահման տեղի մակերեսը առնվազն 0,8 քառակուսի մետր պետք է լինեն, սակայն հիմա դրա կեսի չափ են։

Խնդիրներ կան նաև դատարաններում, քանի որ դատարանների սրահների մի մասը պատշաճ կահավորված չէ ազատազրկվածների ու կալանավորների՝ դատական նիստին մասնակցելու համար։ Արդյունքում ազատազրկվածներին տեղափոխում են այլ տարածքների դատարաններ, որպեսզի պատշաճ պայմաններում ապահովվի դատական ընթացքը։

Քրեակատարողական հիմնարկներում նույնպես, ըստ Թաթոյանի, խնդիրներ կան մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։ Առաջին հերթին, ըստ Թաթոյանի, դա վերաբերում է առողջապահության հարցերին, քանի որ, օրինակ, ազատությունից զրկվածները չեն վստահում բժիշկներին։ Բժիշկներին, ըստ պաշտպանի, դիտարկում են որպես ուսադիրներով մարդու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.