Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. համայնքապետ |tert.am|

tert.am: Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին, թե դա, որ ղեկավարի շնորհքն է, ես չգիտեմ: Այս մասին այսօր ասաց Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանից:

«Գյուղը պատերազմի օրերին հայաթափվել էր, մինչև վերջ էլ «մոբ»–ի (մոբիլիզացիոն ուժեր – խմբ․) տղերքը պահում էին: Ասել էին, որ պիտի ռուսը գա, այդ տարածքներում իր դիրքերը դնի, մինչև շաբաթ օրն սպասել ենք, ոչ մեկն էլ չի եկել, հետո արդեն լուրն իմացա, որ ադրբեջանցիները հարձակվել են ու մեր գյուղ մտել: Իբր ռուսական կողմը գնացել է, որ դրանց հանի, բայց փաստաթուղթ են ցույց տվել, որ այդ տարածքները հանձնված են Ադրբեջանին: Հիմա ռուսական զորքն այդտեղ չէ, Հին Թաղերն էլ մերը չէ»,-ասաց նա:

Համայնքապետի խոսքով՝ գյուղը ցանկացած ձևով փորձել են պահել, գյուղում շաբաթ օրվա մարտերի ընթացքում մոբիլիզացիոն ուժերից 8 անձ է վիրավորվել, 9-10 անձի գերեվարվածության վերաբերյալ տվյալներ կան:

Էդուարդ Այվազյանը նշեց, որ գյուղն ունեցել է 105 բնակիչ, որոնք հիմա ՀՀ-ի տարբեր մարզերում են բնակվում, ըստ նրա՝ բնակիչներին որպես այդպիսին պետական աջակցություն չի տրվել:

Շարունակությունը՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.