Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության գործադիր կազմի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրում ստեղծված իրավիճակին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է դժվարին ժամանակներում պետականության շուրջ համախմբվելու ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ առանց այսօրվա խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց հստակ լուծումներն ուրվագծելու անհնար է մտածել ու խոսել ապագայի մասին:

Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերն ու խնդիրները: Հասարակության բևեռացվածությունից խուսափելու, գոյություն ունեցող խնդիրները ճիշտ թիրախավորելու և հաղորդակցման ճգնաժամերից խուսափելու նպատակով կարևորվել է ճիշտ աշխատանքը հանրային կապերի ոլորտում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.