Իրանն ու Ադրբեջանը երկու ՋԷԿ կկառուցեն Արաքսի վրա |civilnet.am|

civilnet.am: Իրանում կա քաղաքական կամք՝ առաջ մղելու Թեհրան-Բաքու կապերը․ երկու երկրների սահմանը միշտ եղել է խաղաղության և բարեկամության սահման։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպումից հետո։

 
 

Ճեպազրույցում նա հանդիպումը բնութագրել է կառուցողական և դրական՝ հավելելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծվել են նոր պայմաններ, ուստի անհրաժեշտ էր քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Մենք կարծում ենք, որ այսօր ճիշտ ժամանակն է խորացնել տարածաշրջանային պետությունների միջև բարեկամությունը, և բազմակողմ հանդիպումների անցկացումը կարող է լուծել նրանց միջև հնարավոր թյուրիմացությունները», – ասել է Վաեզին:

Նկատելով, որ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները նույնիսկ մեկ օրով չեն խզվել կորոնավիրուսի բռնկման ժամանակ, նա հայտարարել է, որ երկու երկրները լավ առաջընթաց են գրանցել արտոնյալ առևտրային համաձայնագրերի կնքման գործում:

Մուստաֆաևը նույնպես բարձր է գնահատել իրանցի պաշտոնատար անձանց սկզբունքային և կառուցողական աջակցությունն ու դիրքորոշումը՝ նշելով, որ վերջին յոթ տարիների ընթացքում երկու երկրների նախագահները երկկողմ հարաբերությունները բարձրացրել են ամենաբարձր մակարդակի:

Վաեզիի և Մուստաֆաևի հանդիպումից մեկ օր անց՝ դեկտեմբերի 23-ին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Խուդաֆերինի ջերմաէլեկտրակայանի ֆինանսական հաշվարկների շուրջ․ նա հայտնել է, որ շուտով սկսվում է կայանի կառուցումը։ Իրանցի նախարարը նախագիծը անվանել է Արաքս գետի վրա խոշորագույն նախագծերից։

Արդեկանիանի փոխանցմամբ՝ օրակարգում ընդգրկված է 280 ՄՎտ հզորությամբ երկու ՋԷԿ-երի շինարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.